Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Հունգարիայի վարչապետը «մուսուլման զավթիչներ» է անվանել փախստականներին

Հունգարիայի վարչապետը «մուսուլման զավթիչներ» է անվանել փախստականներին
08.01.2018 | 22:29

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտն այսուհետև չի ընդունելու փախստականների: «Welt»-ին տված հարցազրույցում նա ասել է. «Մենք այդ մարդկանց չենք դիտարկում փախստականներ, մենք ի դեմս նրանց տեսնում ենք մուսուլման զավթիչների: Մուլտիկուլտուրալիզմը սոսկ պատրանք է»:


Օրբանը քանիցս հայտարարել է, որ փախստականները սպառնալիք են եվրոպական պետությունների համար: Նա նշել է, որ անհրաժեշտ է ամրապնդել ԵՄ արտաքին սահմանները` միգրացիոն նոր ճգնաժամից խուսափելու համար:

Դիտվել է՝ 1023

Մեկնաբանություններ